Զախարովան չի բացառել, որ Սլովակիայում՝ ԵԱՀԿ միջոցառմանը, կարող է քննարկվել ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա ասուլիսի ժամանակ, անդրառանալով հարցին, թե կարելի՞ է սպասել, որ Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգորնախարարների հանդիպմանը կքննարկվեն նաև հետխորհրդային տարածքի հակամարտություններն ու հատկապես Արցախյան հակամարտությունը, ասել է, որ այս դեպքում պետք է խոսքը տալ միջոցառման կազմակերպիչներին՝ տանտերերին, որպեսզի հայտնեն՝ ի՞նչ թեմաներ են քննարկվելու որպես առաջնահերթություն։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ ճիշտն այն է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները պատասխանեն այդ հարցին, ապա հավելել, որ շատ նախարարներ այնտեղ են լինելու, ապա ԵԱՀԿ օրակարգում գտնվող բոլոր հարցերը քննարկվելու են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով։