Շախմատի Grand Chess Tour մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց:

Սա Արոնյանի 7-րդ ոչ-ոքին էր մրցաշարի շրջանակներում: Նրա մրցակիցը սևերով հանդես եկող Յան Նեպոմնյաշչնին էր: Պարտիան ավարտվեց 27-րդ քայլին:

8 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4,5 միավոր: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:
 
Վերջինս 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: