Կարո Փայլանը շնորհավորել է Պոլսո պատրիարքի նորընտիր տեղապահին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Սահակ
Ermenihaber-ը գրում է, որ hայ պատգամավոր Կարո Փայլանը ընտրությունների արդյունքում տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին շնորհավորել է ընտրության կապակցությամբ:

«Նախևառաջ կարևորում եմ, որ պարտրարքի տեղապահի ընտրությունները  հնարավոր եղավ անցկացնել։ Շնորհավորում են նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են ընթացել։ Պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Թուրքիայում ծնված հոգևորականները կամ էլ այն հոգևորականները, որոնց հայրերը Թուրքիայի հայ քաղաքացիներ են»։

Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգվել։

Նա հավելել է, որ այժ իրենք պահանջում են, որ Թուրքիայում տեղի ունենան Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ։