Opel-ի՝ 31-ամյա վարորդը հայտնվել է դաշտում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

1

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։