Հունաստանում հրշեջները տարհանել են Էվբեա կղզու չորս բնակավայրերի բնակիչներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Հունաստանում հրշեջները տարհանել են Էվբեա կղզու չորս բնակավայրերի բնակիչներին: Պատճառն անտառային հրդեհներն են: Ծխի հոտը զգացվում է նույնիսկ Աթենքում, որը պատահարի վայրից շուրջ 80 կմ է հեռու, գրում է ՌԻԱ Նովոստին: Անտառային հրդեհը սկսվել է կղզու կենտրոնական հատվածում՝ Մանիկիա շրջանում: Կրակը մարելու համար դեպքի վայր 70 հրշեջ և 31 մեքենա է ուղարկվել, ինչպես նաև 5 օդանավ և 4 ուղղաթիռ:

Հրշեջ ծառայության ղեկավարը հրահանգել է անվտանգ վայր տարհանել Նեոխորա, Դաֆնա, Գավալա և Լոֆիսկոս բնակավայրերի բնակիչներին: Հրշեջները տապի և ուժեղ քամու պատճառով հնարավոր հրդեհների մասին նախազգուշացրել են մի քանի օր առաջ: Հունաստանում ներկայում ջերմաստիճանը +40 է: