Չինացիներին՝ Դիլիջանից Վանաձոր. Թորոսյանը տեղ է հասցրել ավտոստոպով ճանապարհորդողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 05, 24News

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավոտմեքենայով Լոռու մարզ այցելության ճանապարհին «ավտոստոպով» ճամփորդող չինացի զբոսաշրջիկների է հանդիպել եւ օգնել հասնել Վանաձոր:

«Վանաձոր տատիկիս ու պապիկիս այցելության ճանապարհին հանդիպեցի երկու չինացի զբոսաշրջիկների, որոնք «ավտոստոպով» ճանապարհոդում են ամբողջ աշխարհով մեկ: Որոշեցի նրանց վերցնել Դիլիջանից դեպի Վանաձոր», - նշում է նախարարը Facebook-յան իր էջով՝ ուղիղ եթերի միջոցով:

Այնուհետեւ նա խոսքը փոխանցում է չինացի զբոսաշրջիկներին, որոնք պատմում են Հայաստան իրենց այցելության մասին: