Սահմանադրության թեմայով քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ-ականները վիճել են

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Զուրաբյան

«Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ հնչեցրած տեսակետին, թե պետք է վերադառնալ 1995 թ.-ի Սահմանադրության մեջ ամրագրված կառավարական մոդելին, ասել է, որ 1995 թ․-ի Սահմանադրությանը վերադառնալը մեծ հաշվով ներկայիս իշխանության ծրագիրն է, ինչը նշանակում է, որ մենք հետ ենք գնում: 

«Պետք է գիտակցենք, որ ամեն հաջորդ սերնդին պետք է թողնենք ավելի զարգացած Հայաստան, քան մենք ստացել ենք: Սա է զարգացման բանաձևը, այլ տարբերակ չկա: Խոսվեց այն մասին, որ կարող ենք վերադառնալ 95 թվական: Բանախոսներից մեկը, որ խոսեց 95-ի Սահմանադրության վերադարձի մասին... սա, մեծ հաշվով, ներկայիս իշխանության ապագա ծրագիրն է, ինչը նշանակում է, որ մենք հետ ենք գնում: Մենք չպետք է թողնենք, որ մեզ նորից վերադարձնեն այն ժամանակները, երբ սուլթանիզմի տարրեր կային»,-ասել է Արծվիկ Մինասյանը, ապա նկատել, որ քաղաքական համակարգն օգտագործվում է տարբեր խմբերի կողմից սեփական ներխմբային քաղաքական կամ մանկության երազանքն իրականացնելու ձգտումով՝ առանց պատասխանատվություն զգալու ապագայի նկատմամբ: 

Արծվիկ Մինասյանի արտահայտած կարծիքին արձագանքել է Լևոն Զուրաբյան՝ նշելով, որ զավեշտալի է, երբ ահաբեկչությունը իր ներքին քաղաքական հարցերում մեթոդոլոգիա որդեգրած կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից և սահմանադրականությունից:

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը ևս արձագանքել է. «Ահաբեկչություն եք արել նախարարների մակարդակով. ներքին գործերի նախարարությունը ահաբեկչական կառույց էիք դարձրել: Հիշե՛ք՝ ում եք գնդակահարել դուք և ասեք, թե ում ենք գնդակահարել մենք: Դուք ուժի մեջ մտած դատավճիռներ ունեք: Մեր հանցագործությունները եղել են թուրքի դեմ, իսկ ձերը հայերի դեմ»: 

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հավելել է, որ երբ քաղաքական աղբանոց նետված ուժը նորից սկսում է իրեն արժևորել, բնականաբար, պետք է թիրախ գտնի:

Լևոն Զուրաբյանը հարցրել է՝ իր ասածի մեջ ՀՅԴ-ականներն իրե՞նց տեսան. «Ձե՞զ էի ասում»։