«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»:

Կողմերը բանակցում են հնարավոր տրանսֆերի շուրջ։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկում է 32 միլիոն եվրո՝ գումարած երեք միլիոն՝ բոնուսների տեսքով։ Վասկեսը ցանկանում է տեղափոխվել Անգլիա, թեև նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Ինտերը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի շրջանակներում անց է կացրել 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: