Ամուսնանալ մեծահարուստ այրիի հետ և զբաղվել միայն երգելով․ Ռուբեն Հախվերդյանի երազանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Ազատ, սրճարանային մթնոլորտում «Ժամադադար»-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ Զրույցն այնքան անկաշկանդ էր, որ չէինք էլ զգում, թե տեսագրվում է։ Սիրված երգիչը ներկայացնում է, թե ինչպես է ստեղծում իր երգերը, ինչ զգացողություններ է ունենում այդ պահերին, ինչպես է արձագանքում ժամանակի իրադարձություններին։ 

Զրույցի ընթացքում Հախվերդյանը պատմում է իր նոր ձայներիզի մասին, որ թողարկվելու է շուտով, խոսում իր երազանքից, երաժշտական ու գրական այն մթնոլորտից, որում ձևավորվել է որպես արվեստագետ։ Եվ թե ո՞ւմ է բոլորից բարձր գնահատում մեր երգարվեստում։

Արվեստագետ Ռուբեն Հախվերդյանին հետաքրքիր կողմերով բացահայտող զրույց է, որ պարզապես լսել է պետք։