Սահմանադրական մշակույթն այսուհետ ևս պետք է ապահովի օրենքի գերակայությունը․ Ղուլյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:

Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության բնույթը:

Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ ևս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու և քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն և արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:

Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ և մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու բարօրության»: