Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։