ՍԴ-ն այսօր շատ ավելի անկախ է, քան մինչև 2018 թ․-ը․ Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Երկրում սահմանադրական ճգնաժամ չկա, դա արհեստածին երևույթ է, որ նետել են օրակարգ մարդիկ, խմբեր՝ փորձելով արժևորել իրենց կամ իրենց նեղ քաղաքական խմբային շահերը, նման կարծիք հայտնեց լրագրողներին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Չկա սահմանադրական ճգնաժամ, կա պարզ, տարրական, մարդկային, նվազագույն, իրավական գիտելիքների տիրապետելու կամ առնվազն դրանով առաջնորդվելու ճգնաժամ: Մարդիկ չեն ուզում իրենց մտավոր կամ նվազագույն գիտելիքներին մի քիչ զոռ տալ՝ կարդալու, հասկանալու, ըմբռնելու, որովհետև իրենց նեղ խմբային, անձնական շահը կուրացրել է նրանց մտքի պարզագույն տրամաբանությունը»,- ասաց Մինասյանը:

Մինասյանը համոզված է, որ դատական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն, այսօր շատ ավելի անկախ է, քան կար մինչև 2018 թ. և կլինի, եթե այս իշխանությունը ձևավորի դատական նոր համակարգ. «Կա հստակ ձգտում՝ վերացնելու դատական այս համակարգը և կա ՍԴ-ի դիմադրությունը իշխանության այս ցանկությանը: Սա է հենց բերում անկախության ավելի առարկայական դրսևորման»: