Փաշինյանը գիտակցաբար վիժեցրեց հեղափոխությունը Հայաստանում. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

«Եթե Հայաստանում տեղի ունեցած լիներ հեղափոխություն, ապա  այդ սահմանադրությունը չէր ընդունվի, եթե հեղափոխություն լիներ, ապա մեր երկրում չէր ճանաչվի այդ ժամանակվա խորհրդարանի լեգիտիմությունը և հեղափոխության առաջնորդը չէր կագնի այդ խորհրդարանի առջև, ու չէր հայցի նրանց քվեարկությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, հավելելով, որ եթե Հայաստանում հեղափոխություն լիներ, ապա  չէր ճանաչվի այդ պահին գործող սահմանադրությունը, և կհռչակվեր նոր հանրապետություն:

Բանախոսի պնդմամբ հեղափոխությունը լրիվ այլ տրամաբանությամբ է գործում, և ենթադրում է լրիվ այլ գործողությունների շղթա: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրվա խորհրդին, ինչպես նաև ներքաղաքական մի շարք ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: