ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
«Եթե Հայաստանում տեղի ունեցած լիներ հեղափոխություն, ապա այդ սահմանադրությունը չէր ընդունվի, եթե հեղափոխություն լիներ, ապա մեր երկրում չէր ճանաչվի այդ ժամանակվա խորհրդարանի լեգիտիմությունը և հեղափոխության առաջնորդը չէր կագնի այդ խորհրդարանի առջև, ու չէր հայցի նրանց քվեարկությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, հավելելով, որ եթե Հայաստանում հեղափոխություն լիներ, ապա չէր ճանաչվի այդ պահին գործող սահմանադրությունը, և կհռչակվեր նոր հանրապետություն:
Բանախոսի պնդմամբ հեղափոխությունը լրիվ այլ տրամաբանությամբ է գործում, և ենթադրում է լրիվ այլ գործողությունների շղթա: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրվա խորհրդին, ինչպես նաև ներքաղաքական մի շարք ուշագրավ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: