Վանաձորում BMW մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ հրդեհվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

հրդեհ

Հուլիսի 6-ին՝ ժամը 02:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ոստիկանության շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լազյան փողոցի 45 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:42-ին: Տուժածներ չկան:

Այրվել են ավտոմեքենայի (վարորդ՝ Դ.Ա.) շարժիչի հատվածը՝ մասնակի և սրահը՝ ամբողջությամբ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news