Ահազանգ․ փրկարարներն ապամոնտաժել են Բարբյուսի փողոցի 9-րդ շենքի տանիքից կախված թիթեղը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

1

Հուլիսի 6-ին՝ ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղը՝ մոտ 2 քմ: