Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Զագրեբի Grand Chess Tour-ում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Զագրեբի Grand Chess Tour-ում:

Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Grand Chess Tour-ի Զագրեբի մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում, Արոնյանը կխաղա Չինաստանից Դին Լիժենի հետ: