Թուրքիայում վճռաբեկը բեկանել է ցեղասպանությունը ճանաչող թուրք 3 մտավորականի ցմահ պատժաչափը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

1

Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է թուրք մտավորականների՝ Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի, Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։ Թուրք մտավորականները հայերի ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են, մշտապես կոչ են արել իշխանությանը ճանաչել այն։ Այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը։

Վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլենականներին։ Դատարանը, բեկանելով Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը, որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։

Հիշեցնենք, որ թուրք մտավորականները ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման եւ գյուլենականներին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news