Թուրքիայում ծնված բարձրաստիճան հայ հոգևորականներին պետք է նամակ գրել․ Փայլան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

Կարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Bianet.org» կայքին տված հարցազրույցի շրջանակում նշել է, որ Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրություններն էլ մի փոքր սխալով են անցկացվել, քանի որ դրան մասնակցել է ընդամենը 2 հոգևորական, այնինչ պետք է մասնակցեին աշխարհի ցանկացած վայրում գտնվող և Թուրքիայում ծնված հայ հոգևորականներից ցանկացածը։

Կարո Փայլանը նշել է, որ պատրիարքական տեղապահի ընտրությունից հետո մտնում են պատրիարքի ընտրության կազմակերպման փուլ՝ հույս հայտնելով, որ անցկացման թույլտվությունը երկրի ՆԳ նախարարությունը կտա առանց հապաղելու։

«Պոլսո պատրիարքի ընտրության համար պետք է աշխարհի բոլոր մասերում ապրող, Թուրքիայում ծնված բարձրաստիճան հայ հոգևորականներին նամակ գրել և հրավիրել  պատրիարքի թեկնածություն դնելու։ 10 տարի ընտրություն տեղի չի ունեցել։  Պատրիարքարանը կառավարվել է նշանակովի անձի կողմից։ Հիմա ժամանակն է ժողովրդավարական ընտրություն կազմակերպել»,–ասել է Փայլանը։

Օրերս Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ է ընտրել  եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը՝ 2 ձայն շատ հավաքելով մյուս թեկնածուից՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանից։