Ողբերգական դեպք Լոռիում․ փայտով բարձված ГАЗ 66-ը Լորուտ գյուղում վթարի է ենթարկվել, կա զոհ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

5

Հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։40-ի սահմանում Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դավթյանը ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել և տեղում մահացել։ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։ Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը բաժնի պետի տեղակալ Ուլուխանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում է։