Գեղարքունիքում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել դեռահասի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենայով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի ուղեկցությամբ տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։