Մասիսի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից կատարված գողությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հուլիսի 4-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծխախոտի գործարանի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենաներից երկուսից գողացել են մարտկոցները:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 07.30-ից 16.15-ն ընկած ժամանակահատվածում, մարտկոցները գողացել են ավտոմեքենաներից մեկի շարժիչի ծածկոցը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, իսկ մյուսը օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից:

Մասիս քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 5-ին, ժամը 14.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Արևշատ գյուղի 34-ամյա մի բնակիչ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունները կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: