Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև Սիրիայի հարցով գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև Սիրիայի հարցով եռակողմ հերթական գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսին Թուրքիայում։ Այս մասին հայտնում են իրանական և թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին:

«Հանդիպումը կանցկացվի Իդլիբի և Սիրիայի այլ հատվածների, անվտանգությանը, անցումային գործընթացներին, սահմանադրական հանձնաժողովին և վերաբնակեցմանն առնչվող իրավիճակի հարցերի շուրջ»,- ասել է Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով ևս մեկ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ:

«G20 գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել քառակողմ հանդիպման վերաբերյալ։ Քառակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովից առաջ»,- նշել է թուրք պաշտոնյան:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայում հաշտեցման 3 երաշխավոր երկրներն են: Այս երկրների առաջնորդները պարբերաբար հանդիպում են Սիրիայում ընթացիկ իրավիճակի քննարկման նպատակով: