ԵԱՀԿ վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը 2 մեծ հաղթանակ գրանցեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 6, 24News

Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն է գրանցել:

«Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։ Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել է զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։

Վերոնշյալ հակահայկական ձևակերպումների ընդունումը կանխելու համար աշխատել ենք ամսից ավելի՝ ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության ամբողջ ռեսուրսը։ Ավելի ուշ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի մանրամասն կներկայացնի մեր հաջողությունները»,- գրել է նա: