ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

քաղաքական

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,-նշել է Կոնջորյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի և Ադբրեջանի փորձերը՝ թույլ չտալու այդ պարբերության ընդունումը՝ կասեցվել են։