ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Հուլիսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևանում՝ 1000 քմ, 1000 քմ, 3000 քմ, 500 քմ, 3000 քմ խոտածածկ տարածք,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 3000 քմ,
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ,
Նուբարաշեն-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1 հա:
Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: