Դիանա Գասպարյանը վարկաբեկում է վարչապետի անունը, պահանջում եմ հրաժարականը. էջմիածինցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Ավետիսյանը պահանջում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականը: Մոտ մեկ շաբաթ է՝ նա  քաղաքապետարանի դիմաց նստացույց է անցկացնում:

Ավետիսյանը 24News-ի թղթակցին պատմել է, որ այդ ընթացքում քաղաքապետարանի որևէ աշխատակից չի հետաքրքրվել իր՝ նստացույց անցկացնելու պատճառների մասին: Էջմիածնի բնակիչը շեշտել է, որ Գասպարյանն աշխատանք չի կատարում և պետք է թողնի քաղաքապետի պաշտոնը: Նա վստահ է, որ քաղաքապետը վարկաբեկում է վարչապետի անունը: Մանրամասները՝ տեսանյութում