Վարորդի կողքինը ապակին ոտքով արագ կոտրեց՝ թռավ, ես էլ թռա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

«Ես հետևում էի նստած: Վարորդի կողքինը եկավ արագ  ոտքով ջարդեց ու ինքը թռավ, ես էլ թռա»,- պատմում է  Արարատի Զոդի կամրջի  ողբերգական ավտովթարից տուժած 7-ամյա  Նարե Գրիգորյանը:

Հարցին, թե իր հետ էլ ո՞վ հասցրեց դուրս թռնել, երեխան պատասխանեց՝ «վարորդի կողքինը և ես»:

«Ես սև մեքենայի մեջ եմ եղել, Գազելի մեջ չեմ եղել:  Ես տատիկը, վարորդը և վարորդի ընկերն էինք մեքենայի մեջ: Վայքից Երևան էինք գալիս: Գազելը կանգնած էր, մեկ էլ ինչ որ մեքենա  ու մեր մեքենան եկան ու խփեցինք իրար: Հետո ինձ բերին նստացրին մի հատ սև Մերսեդես, հետո էլ բերեցին հիվանդանոց»,- պատմում է 7-ամյա Նարեն: 

Թեման առավել մանրամասն՝ տեսանյութում։