Հեղափոխություն՝ չի նշանակում անարխիա․ Ժան Նշանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանը «Ժամադադարի» եթերում պատմում է Հոլիվուդում իր մասնակցությամբ նկարահանված ֆիլմերի մասին, թե ինչպես կարելի է հոլիվուդյան դերասան դառնալ և որքանով է ոչ ամերիկացիների համար դյուրին այդ ճանապարհը: Խոսում է նաև ծագումով հայ հոլիվուդյան աստղերի մասին:

Ժան Նշանյանի հետ զրույցում անդրադարձել ենք ինչպես կինոյի, այնպես էլ թատրոնի այսօրվա խնդիրներին: Հակիրճ պատմում է Կոմիտասին նվիրված, դեռևս չցուցադրված ֆիլմի մասին, որի ռեժիսորը որդին՝ Արման Նշանյանն է: