Լոռու մարզում վարորդը Nissan-ով բախվել է «Զազո» կովին․ ուղևորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմանում, Ստեփանավանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ Ստեփանավանի ոստիկանները պարզում են՝ ով է «Զազո» կովի սեփականատերը: 

1