Ակցիա․ մի խումբ քաղաքացիներ աղբը հավաքել, լցրել են Երևանի քաղաքապետարանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Վերջիններս աղբով լի տոպրակներ են բերել քաղաքապետարանի մուտքի մոտ։

«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին». այս կոչով են նրանք իրականացրել իրենց ակցիան։ Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ակցիան մինչև վերջ իրականացրել. ակցիայի մասնակիցները բերան են ենթարկվել ոստիկանական բաժին։

Նշենք, որ ակցիան նախաձեռնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։