Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետի կողմից վրաերթի ենթարկվածը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

Հուլիսի 6-ին հիվանդանոցում մահացել է Վանաձորի բնակիչ 60-ամյա Համեստ Սարգսյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Վանաձորում վրաերթի ենթարկվելուց հետո։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմանում, Վանաձորի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանն իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի 52 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտին՝ Վանաձորի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին, որն այդ պահին հիվանդանոցում էր՝ բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ 

1