Զախարովան Երևանում մասնակցում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև անցկացվող խորհրդակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

քաղաքական

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները Երևանում մասնակցում են տեղեկատվական բնույթի հարցերով խորհրդակցություններին։ Այս մասին այսօր 24News-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ռուսական կողմից խորհրդակցությանը մասնակցում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մարիա Զախարովան մասնակցում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև ընթացող տեղեկատվական բնույթի խորհրդակցություններին»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Այլ տեղեկատվություն ՀՀ ԱԳՆ խոսնակը չհաղորդեց։