Քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից 8-ը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Ոստիկանության կողմից այսօր 8 քաղաքացի է բերման ենթարկվել՝ «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի շրջանակում։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրավական ծառայությունից։ 

«Քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարեու կասկածանքով, այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-տեղեկացրին լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ աղբով լի տոպրակներով ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով Երևանում մեծ քանակությամբ կուտակված աղբի դեմ։