Առնվազն ստում եք, ճշտեք Արարատ Միրզոյանի հետ. Աշոտյանը՝ ընդդիմախոսներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

«Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ ուրախություն հայտնելով, որ կատարված աշխատանքն իր արդյունքը տվել է, հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել Լյուքսեմբուրգում։

«Դեռ վերջնական որոշումը չկա Վեհաժողովի կողմից, բայց ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգնեը չեզոքացված են»,-ասել է Աշոտյան:

«Սակայն, երբ իշխանությունների քարոզչամեքենան աշխատում է աննախադեպ, առնվազն ազնիվ քայլ չի արվում հասարակության և քաղաքական կենսափորձ ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ: Իրականում, Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակության, Հայաստանի միացյալ ջանքերով չեզոքացվել են վտանգները, որոնք կարող էին և չլինել: Շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչ իշխանափոխությունը: Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում այդ ամեն ինչը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ և մատուցել որպես աննախադեպ հաջողություն: Որևէ աննախադեպ բան տեղի չի ունեցել:

Այս ֆոնի վրա բարոյական չէ որոշ գործող խորհրդարանականների կողմից, որ իրենք հերոսական պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված խնդիրների դեմ: Սա ազնիվ չէ: Նորից կրկնում եմ՝ նախորդ խորհրդարանն այս խորհրդարանին թողել է աննախադեպ ձեռքբերումներ, մեծ կատարված աշխատանք և շարունակելու հնարավորություն:

Հարգելի՛ նոր իշխանություններ, մի՛ փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ, մասնավորապես, այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրե՛ք Արարատ Միրզոյանին, որը 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը: Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թիմակիցների կողմից տարածվող հերյուրանքները», - ասել է Աշոտյանը, ապա հայտնել, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը։

«Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե, մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ես և կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին:

Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ բոլոր զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի:

Պարզապես, հարգելի՛ իշխանության գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, որոնք հստակ աշխատանք են կատարել և լումա ունեն»,-ասել է Աշոտյան։