Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

քաղաքական

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին:

«‪Չեխիան լիովին ավարտել է «‬Հայաստան-Եվրամիություն» ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,- գրել է նա: