Ականավոր գործընկեր․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանի գրառումը՝ Արման Կիրակոսյանի մահվան առիթով

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Խորապես վշտացած եմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի մահվան պատճառով։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն՝ դիվանագետ Արման Կիրակոսյանի հանկարծահաս մահվան առիթով։

«Խորապես վշտացած եմ  Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի մահվան առիթով։ Ականավոր գործընկեր, որը փայլուն կարիերա է արել՝ հայ ժողովրդի շահերի սպասարկման գործում։ Մտքով նրա հարազատների ու բոլոր հայ ընկերների հետ եմ»,- գրել է Յակովենկոն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանկարծամահ է եղել Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Դեսպանը մահացել է 64 տարեկանում։