Մեր մտքերն Արման Կիրակոսյանի ընտանիքի և ընկերների հետ են․ Ալան Դանքնը ցավակցել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Մեծ Բրիտանիայի և Միացյալ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության կայքը:

«Ցավով տեղեկացա Հայաստանի դեսպան, Միացյալ Թագավորության մեծ բարեկամ Արման Կիրակոսյանի մահվան մասին: Ես զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ կառավարության անունից ցավակցություն հայտնելու և այս դժվար պահին մեր զորակցությունը հայտնելու համար: Մեր մտքերը դեսպանի ընտանիքի և ընկերների հետ են»,- ասել է Դանքնը: