Ապօրինի ծառահատման համար պատասխանատվությունը կխստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

ծառահատում

Ապօրինի ծառահատումների և ծառերի տեղափոխման համար օրինագծերի առաջարկված փաթեթով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը։ Այդ մասին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական բաժնի ղեկավար Խաչատրյանը՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում։

Ըստ Խաչատրյանի՝ առաջարկվում է խստացնել պատասխանատվությունն ինչպես սովորական ծառերի ու թփերի, այնպես էլ առհասարակ հատման ոչ ենթակա ծառերի ապօրինի ծառահատման և տեղափոխման համար։

Բացի դրանից՝ օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է խստացնել այն տարածքներում բուսականությունը վնասելու համար, որոնք, հանդիսանում են ինչպես համայնքների, այնպես էլ պետության կամ մասնավոր անձանց սեփականությունը։

«Նման հանցագործությունների համար քաղաքացին կարող է պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ից մինչեւ 1000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելուց զրկվելով, կամ 2-5 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելուց, կամ մինչեւ երեք ամիս ազատազրկմամբ, կամ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասել է պաշտոնյան, ապա հավելել, որ հանցագործությունների կատարման դեպքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հանրապետության էկոհամակարգին զգալի վնաս հասցնելու, հատկապես Հայաստանի Կարմիր գրքում տեղ գտած՝ կենդանական ու բուսական միջավայրի որոշակի տեսակներին վնաս հասցնելու նպատակով, և դրանից որոշակի շահ ստանալու ցանկության հաշվառմամբ, կարող են կիրառվել ավելի խիստ միջոցներ։

«Այս դեպքում կարգախախտները կարող են պատժվել նվազագույն աշխատավարձի 1000-2000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով, կամ հինգից յոթ տարի որոշակի գործունեություն վարելու իրավունքից, կամ ազատազրկմամբ մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով»,- ասել է իրավաբանական բաժնի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ կարգախախտները, այս հանցագործությունները կատարելու դեպքում, կարող են առհասարակ զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Ըստ Խաչատրյանի՝ առանձնակի խոշոր չափի վնաս պատճառելու դեպքում կարգախախտին կարող է սպառնալ երկարատեւ ազատազրկում՝ 3-8 տարի ժամկետով։

Պաշտոնյան ավելացրել է, որ  վարչական և քրեական հետապնդման կարող են ենթարկվել նաև այն քաղաքացիները, որոնք ոչնչացրել կամ վնասել են տնկարանները, ինչպես նաեւ անտառային հանդերում ներառված ծառերը կրակի, պայթուցիկի և այլնի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։

Երկարատև քննարկումից հետո օրինագիծն ստացել է խորհրդարանական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությունը։