Մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Հասարակություն

Այսօր, հուլիսի 8-ին մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը։

24News-ին Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացրին, որ 95կգ քաշային կարգի Հայաստանի բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Աղասի Աղասյանը չորս օր առաջ ավտովթարի հետևանքով կոմայից այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։

Օգոստոսի 29-ին Աղասին կդառնար 31 տարեկան։