Ունե՞ք առաջարկ Երևանի համար․ 1 նախագծի բյուջեն մինչև`30.000.000 դրամ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է  արել․

 «Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը www.activecitizen.am օնլայն հարթակում:

Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ։

Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»։