Դա մեծ խայտառակություն է վրացի ազգի համար․ Պեսկովը՝ «Ռուսթավի 2»-ի հաղորդավարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

Պեսկով

«Russian.rt.com»-ն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, գրում է, որ Մոսկվան անընդունելի է համարում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահի հասցեին հնչած վիրավորանքները։

«Ինչ վերաբերում է մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչած վիրավորանքներին, ապա, իհարկե, դա անընդունելի ենք համարում, խստորեն դատապարտում ենք այդ արարքը»,- հայտնել է Պեսկովը և հայտարարել, որ այդպիսի վարքագիծը սազական չէ հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող վրաց ժողովրդին, և որ դա մեծ խայտառակություն է տվյալ ազգի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրացի հաղորդավարին քննադատել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news