Պալատական հեղաշրջման մոտալուտ վտանգը․ իշխանությանը տապալել փորձողները սկսել են աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանին, ՔՊ վարչության կազմից դուրս թողնելով, իշխանությունը նրան «իր տեղը ցույց տվեց», քանի որ նա այլևս ոչ ձեռնտու գործիք է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ Միքայելյանն իշխանությունների հետ երկար ճանապար չի գնա, քանի որ այլևս չի տեղավորվում իր կուսակցության բնանկարում։

«Վարչապետին ենթարկվող տարբեր թևերն իրար ուղղակի ատում են ու փորձում են միմյանց նկատմամբ կոմպրոմատներ հավաքել։ Այդ թևերն իշխանության շատ բարձր օղակներում պաշտոններ զբաղեցնող առանձին անձինք են՝ իրենց շուրջը համախմբած մարդկանցով»,- ասում է քաղաքագետը։

Մարտիրոսյանը վստահ է՝ ՔՊ-ում հիմնականում անդեմ մարդիկ են և հնարավոր է պալատական հեղաշրջում անել։

«Եթե որոշակի իրավիճակ լինի ու այդ մարդկանց վրա կողմնակի ազդեցություն կիրառվի, ԱԺ-ում տեղի ունենա ուժերի տեղաշարժ, դրա պարագայում շատ հանգիստ կարելի է հեղաշրջում անել։ Իշխանության բերել հենց այս իշխանության մեջ գտնվող անձանց, որոնք կարող են կապված լինել նախորդների հետ կամ կարող են պատվեր կատարել։ Մի բան փաստ է՝ իշխանությունը վստահ գնում է ինքնասպանության»,- ամփոփել է Մարտիրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։