Գաբրիել Բալայանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրով ՀՀ ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին և կարևորելով տարբեր պետություններում բնակվող հայ երիտասարդների շփումը պաշտպանական ոլորտի հետ, Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։

Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։