Ուղղորդված տագնապ է մտցվում․ կանգնած ենք «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Յուրաքանչյուր բռնության համար պետք է լինի պատիժ և որևէ արդարացում չկա, սակայն այն, ինչ մենք տեսանք համացանցում չեխ աղջկա՝ Էվայի պատմության հրապարակումից հետո, շատ մեծ հարցեր ու կասկածներ է առաջացնում։ Երևում էր, որ լուրջ ուղղորդված, տեղի էր ունենում հասարակական կարծիք ձևավորելու քայլ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԲՀ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Արման Աբովյանը վստահեցնում է, որ ոչ հեռու ապագայում Հայաստանի առջև դրվելու է պարտավորություն, վավերացնել «Ստամբուլյան կոնվենցիան»։ Առաջին հայացքից անվտանգ թվացող կոնվենցիայում, ըստ պատգամավորի, մեր ազգային արժեքներին հակասող և խնդրահարույց թեզեր կան։

«Տպավորություն են ստեղծում, որ ՀՀ-ն բնավ անվտանգ երկիր չէ։ Տղամարդիկ ահավոր մարդիկ են, որոնք ծեծում են, բռնաբարում՝ 24 ժամյա ռեժիմով, ինչը կտրված է հայկական իրականությունից։ Սա տեղեկատվական դիվերսիայի բավականին տարածված մեթոդ է։ Կասկածի տակ չեմ դնում բուն պատմությունները, որովհետև, ցավոք, դրանք դարձան մի գործիք, որն օգտագործվում է հենց այդ մարդկանց դեմ։ 

Խնդիրն այն է, որ այսօր Հայստանի առջև դրված է պարտավորություն վավերացնել «Ստամբուլյան կոնվենցիան»։ Դա գեղեցիկ փաթեթավորած փաստաթուղթ է, որը ոչ միանաշանակ է ընկալվում հասարակության կողմից, և փորձ էր արվում ուղղորդված ձևավորել ու ստեղծել մի իրավիճակ, երբ հասարակության մեջ տագնապ է առաջանում, ինչի դեպքում ռացիոնալ վերլուծել ու մտածել չի ստացվում։ Հիմնական նպատակն այդ կոնվենցիայի համար բարոյական հիմքի ստեղծումն էր»,- կարծում է պատգամավորը։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news