Այո՛, Հրայր Թոմասյանը ՍԴ նախագահ է, բայց նա պետք է հեռանա. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Եթե գա այնպիսի պահ, որ մեր քաղաքական թիմը մեծամասնությամբ որոշի, որ մենք պետք է անցնենք նախագահական համակարգի, նույն պահին ինձ մոտ խնդիրներ կառաջանան, և ես կմտածեմ, շարունակե՞լ այդ թիմի հետ իմ քաղաքական ճանապարհը, թե ոչ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Բանախոսի համոզմամբ Հայաստանի համար կառավարման միակ և ամենաարդյունավետ տարբերակը խորհրդարանական համակարգն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում առկա ճանապարհատրանսպորտային իրավիճակը, ինչպես նաև մի շարք ներքաղաքական կարևոր հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: