Ըստ թուրքական մամուլի՝ S-400-ների առաջին պահեստամասերն արդեն ուղարկվել են Թուրքիա

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա մեկնելուց առաջ լրագրողներից հետ զրուցում խոսել է առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մասին, որոնց պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Այս պահին շարունակվում են այդ համակարգերի մատակարարման համար նախապատրաստությունները։ Մասնավորապես շարունակվում են բեռնման աշխատանքները։ Մենք ռուսական կողմի հետ ունենք համաձայնություն ժամկետի հարցում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դրանց տեղակայման վերաբերյալ պլանավորում է անելու»,- ասել է Էրդողանը։

Հետաքրքրական է, որ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով սոցցանցերից մեկում գոյություն ունեցող «Gallifreyan Technology» խմբին, գրում են, որ  նախօրեին Ռուսաստանից Թուրքիա են ուղարկվել S-400-ների առաջին պահեստամասերը։