Վերանորոգում՝ ԱԺ-ում․ «Իմ քայլ»-ում աժիոտաժ է, ԲՀԿ-ում՝ հին ու բարի ժամանակներ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

ԱԺ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հին ճեմասրահում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ վերանորոգում են պատգամավորների սենյակները, որպեսզի բոլորը միանման տեսք ունենան։

ԱԺ նոր պատգամավորներին դեռ ամիսներ առաջ արգելել էին իրենց սենյակները վերանորոգել, ասել էին՝ ամառը բոլորինը միասին կանեն, և շատերը կիսատ էին թողել սկսած վերանորոգումը։ Մենք նկատեցինք, որ դեռևս միայն իմքայլականների աշխատասենյակներում էին աշխատանքներ սկսվել, իսկ ԲՀԿ-ականների մոտ դեռ «հին ու բարի» ժամանակներն են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: