Խորհրդարանը ե՞րբ է քննարկելու Վահե Գրիգորյանի նամակը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Վահե

«Հրապարակ» թերթը գրում է. «Տասն օր առաջ ստանալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստվում է այն ուղարկել մյուս 131 պատգամավորներին։

«Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ և առիթ կա»,- հավելեց Միրզոյանը։

Երեկ պատգամավորների շրջանում մեր հարցախույզից պարզեցինք, որ նամակի քննարկման ժամկետները դեռ անորոշ են, չնայած պատգամավորներն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով (Malbri) ստացել են նամակը, սակայն քննարկման ո՛չ օրվա, ո՛չ տեղի ու ժամի մասին պայմանավորվածություն չկա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: