Պուտինին հայհոյած վրացի լրագրողը 2 ամսով զրկվել է հաղորդում վարելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

«Apsny.ge»-ն, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը, գրում է, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կառավարող մարմինը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի լիազորությունները 2 ամսով դադարեցնելու որոշում է կայացրել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գաբունիայի պահվածքն անտեղի ու անպարկեշտ է եղել: Ասվում է, որ այդ խոսքերը մեծ վնաս են հասցրել այն նույն պայքարին, որին պետք է նպաստեին հաղորդավարի հնչեցրած հայտարարությունը:

Համաձայն հայտարարության՝ Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նմանօրինակ հայհոյանքներ հնչեցնելը մասնագիտական մեծ սխալ է ու անպարկեշտություն և չի համապատասխանում երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հեռուստաալիքի կառավարող մարմնի նաև որոշում է կայացրել Գաբունիան 2 ամսով զրկելու լրագրողական լիազորություններից: Սահմանափակումը կվերաբերի նրա վարած «P.S.» և «Արչևանի» հաղորդումներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան ուղիղ եթերի ժամանակ հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: